Իրանում մեկնարկել է «Սպուտնիկ V»-ով պատվաստման գործընթացը
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Իրանում այսօրվանից մեկնարկել են ռուսական «Սպուտնիկ V»-ով պատվաստումները:
Պատվաստումների մեկնարկը, որը հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը, տվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին ասել էր, որ առաջին հերթին կպատվաստվեն վերակենդանացման բաժանմունքում աշխատող բժիշկները: Ավելի ուշ նախատեսվում է պատվաստել նաև տարեցներին և կողմնակի հիվանդություններ ունեցող մարդկանց:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր