Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 987-ով

Աշխարհ 01.04.2020   17:01   163

Իրանում ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսի վարակվածության ընդհանուր թիվը կազմում է 47 հազար 593 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 987-ով:

Կորոնավիրուից մահացածների թիվն ավելացել է 138-ով, ընդհանուր թիվը կազմում է 3 036:

Իրանում ապաքինվել է 15 473 մարդ: Մեկ օրում ապաքինվածների թիվը կազմում է 817:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։



 Պիտակներ
         Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon