Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 7000-ը

18.05.2020   14:30   211

Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 69 մարդ, երկրում վարակի հետևանքով մահվան ելքերի ընդհանուր թիվը գերազանցել է 7000-ը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կիանուշ Ջահանփուրին:

«Երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2294 նոր դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 122 492-ի: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 69 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 7057 է»,-տեղեկացրել է Ջահանփուրը:

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 316 732-ի, գրանցվել է վարակման 4 805 210 դեպք, ապաքինվել է 1 860 051 մարդ։ Այս մասին վկայում են worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները։



 Պիտակներ
         Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon