Իրանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ԱԳ նախարարություն

Աշխարհ 15.09.2020   10:21   42

ԻԻՀ ԱԳՆ Եվրոպայի հարցերով գլխավոր տնօրենը երկուշաբթի սեպտեմբերի 14-ին դատապարտել է  Թեհրանում Գերմանիայի դեսպանության՝ դիվանագիտական նորմերից դուրս քայլը, այն որակելով միջամտություն Իրանի ներքին գործերին:
Նա հայտարարել է.«Իրանի իսլամական հանրապետության համար անընդունելի են Իրանի  դատական ​​ընթացակարգերին, օրենքներին ու կանոնակարգերին միջամտելը  և ակնկալվում է, որ  Գերմանիայի դեսպանությունը հարգի իր դիվանագիտական սահմանները ու առաքելությունը»:
Հանդիպման ժամանակ Գերմանիայի դեսպանը  ասել է, որ  այդ կապակցությամբ կտեղեկացնի իր երկրի պետության մարմիններին:
Վերջերս, Իրանում մի խումբ մեղադրյալների մահապատժի դատավճռիների գործադրումից հետո, մի շարք երկրների, ներառյալ՝  Գերմանիայի մարդու իրավունքների  պաշտպան  ակտիվիստներ դատապարտել են  այդ  վճիռների  գործադրումը:
Հարկ է նշել որ սեպտեմբերի  11-ին Իրանում մահապատժի է ենթարկվել ըմբշամարտիկ և խառը ոճի մարտիկ Նավիդ Աֆքարին: 27-ամյա մարզիկը մեղավոր է ճանաչվել անվտանգության աշխատակցի սպանության և 201 թ-ին հակակառավարական ցույցերին մասնակցելու մեջ:
Աֆքարիի փաստաբանը պնդել է, որ նրա մեղքի վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել: Իրանը մերժել է խոշտանգումների մասին բոլոր հաղորդումները:
Աֆքարիին մահապատժի ենթարկելը դատապարտել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և Միջազգային օլիմպիական կոմիտեն:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb