Իրանում ձերբակալվել է ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Յուզիկը

Աշխարհ 04.10.2019   15:35   76
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թեհրանում ձերբակալվել Է ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Յուզիկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 4-ին Facebook-ում հայտնել են լրագրող Բորիս Վոյցեխովսկին և Յուզիկի դուստրը:

Վոյցեխովսկու խոսքով՝ Յուզիկը հրավերով Թեհրանում Էր գտնվում որպես թղթակցուհի: Լրագրողը պնդում Է, որ օդանավակայանում նրանից վերցրել են անձնագիրը, ասելով որ այն կվերադարձնեն երկրից մեկնելիս: «Մինչդեռ նախօրյակին, կոտրելով նրա հյուրանոցային համարի դուռը, Յուլյային բերման են ենթարկել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի աշխատակիցները»,-գրել Է Վոյցեխովսկին:

Լրագրողը պատմել Է, որ Յուզիկին թույլատրել են Մոսկվա զանգահարել հոկտեմբերի 3-ի երեկոյան: Հեռախոսազանգը տեւել Է մոտավորապես մեկ րոպե: Վոյցեխովսկին հավելել Է, որ Յուզիկին մեղադրում են իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար, ինչն սպառնում Է առնվազն տասը տարվա ազատազրկմամբ: Յուզիկն աշխատել Է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի խմբագրությունում եւ «Ռուսսկի Newsweek» հանդեսում: 2003 թվականից զբաղվում Է գրական գործունեությամբ եւ լրագրողական հետաքննություններով:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon