Իրանն ընդգծում է Հայաստան-Ադրբեջան սահմանում խաղաղության ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը

Աշխարհ 16.05.2021   14:00   96

Մայիսի 12-ին Հայաստանի հանրապետության Սյունքի մարզում տեղի ունեցած իրադարձություննրը,, որը լայն տարածում գտավ մեդիա դաշտում և մի պահ ցնցեց հայ հասարակության, պետական և անվտանգության  դաշտը և մասնավորապես տարածարջանի դերակատար երկրների ուշադրությունը գրավեց դեպի Սյունքի մարզը, պետք է գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հերէական սադրանք, կապված 2020 թ.-ի նայեմբերի 10-ին Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստրագրված եռակողմ հրադադարի համաձայնության 10--րդ կետի իրականացմանը՝ Հայսատանի տարածքով դեպի Թուրքիա և Նախիջևանի ինքնավար մարզը ճանապարհների ապաշրջափակման դրույթի իրականացման: 
Հատկանշական է, որ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում իրականցված հերթական սադրանքը ուղղված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելով և բռնի ուժի կիրառմամբ, միակողմանիորեն իրականցնել Թուրք-ադրբեջանական պլանները Հարավային Կովկասի տարածաշրջանում, ընդ որում շահառու կողմերն են համարում, Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը: Այս համատեքստում անտեսվում է տարածշրջանի կարևոր և դերակատար երկիր Իրանի շահերը և անվտանգությունը: 
Ակնհայտ է, որ Իրանը բազմիցս պաշտոնապես հայտարարել է որ Հայաստանի տարաշքային ամբողջականության պահպանումը և մասնավորաբար Սյունիքի մարզի անվտանգության դեմ ուղղված ցանկացած սադրանք Իրանի կարմիր գծերն են համարում և Իրանը չի կարող անտարբեր մնալ տարածաշրջանի աշխարհագրական և անվտանգային փոփոխությունների նկատմամբ, հատկապես որ դա չի բխում Իրանի տարածաշրջանային անվտանգության շահերից: 
Հատկանծական է որ Ադրբեջանի հերթական սադրանքը, այս անգամ պլանավորվել և իրականացվել է ռամադան բարեպաստիկ ծոմապահության ամսվա վերջին օրը, որին հաջորդում է իսլամական աշխարհում և մասնավորապես խիա մուսուլմանների համար չափազանց կարևոր Ֆիթր տոնին համահունչ, երբ այդ օրը Իսլամամակն շատ երկրներում արձակ օր է հայտարվումև պետական ու հասարակական կառույցները արձակ են: Կասկած չկա Իրանի պետական համակարգը  համարժեք պատասխանով հանդես կգա Ադրբեջանի այդ քայլին արձագանքելով՝ կոշտ կամ փափուկ հայտարությամբ: Միևնույն ժամանակ իսլամական աշխարհի մի այլ խիստ զգայուն հատվածում, այսինքն Պաղեստինում օրերս Իսրայելի բանակի և անվտանգության ուժերի կողմից  Երուսաղեմի Ալ-Աղսա մզկիթի վրա  իրականացրած ոտնձգություններից  հետո սկսվել է Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի ուժերի միջև պատերազմը: Սա ևս մի գործոն է ընդ որում ներգրավված է Իրանի դիվանագիտագան և անվտանգության համակարգը և Իրանի ԶԼՄ-ների ու պաշտոնական մեդիադաշտի ուշադրությունը կենտրոնացած է պաղեստինա-իսրայելական վերջին հակամարտության զարգացումների վրա: Սակայն դա չի նշանակում որ Իրանը անտարբեր է իր շրջապատում և հարևան երկրներում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: 
Ի դեպ,  Կովկասի հետ Իրանի սահմանների երկայնքով խնդիրներն ու մարտահրավերները ավելացել են 2020-ի ղարաբաղյան պատերազմից հետո: Քանի որ Իրանը սահմանակից է այս տարածաշրջանի բոլոր չորս կարևոր և զգայուն շրջանների, մասնավորապես ՝ Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքի, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի, Նախիջևանին և Հայաստանի հետ, այդ մարտահրավերների կանխատեսելիությունը և հակամարտություններին վերահսկելը ավելի կարևոր են դարձել Իրանի արտաքին քաղաքանության օրակարգում:
Մյուս կողմից  Իրանը Հայաստանին դիտում է, որպես բարեկամ երկիր և դեպի Եվրոպա, Ռուսաստան և ԵԱՏՄ եկրներ կապող ցամաքային վստահելի կապ, իսկ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի կողմից, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի միակողմանի համաձայնության Զանգեզուրի և Սյունքի մարզով ճանապարհների ապաշրջափակման պնդումը, որից դուրս է մնացել Իրանը, անկասկած ոչ միայն չի հաընկնում Հայաստանի ընդհանուր շահերին այլև ուղղակիօրեն հակասում է Իրանի ռազմավարական և անվտանգային երկարատև շահերին:
Ի հարկե, իր բարեկամ երկիր Հայաստանի ազգային անվտանգությունը և Իրանի տարածաշրջանային բազմակողմանի շահերը պահպանելու հարցերով Թեհրանը չի կարող միակողմանիօրեն միջամտել Հայաստանի կամ Ադրբեջանի հակամարտության մեջ, քանի որ Իրանը բավականին լավ հարաբերություններ ունի իր հյուսիսային երկու հարևանների հետ, իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սդրանքներին ու ոտնձգություններին հատկապես Սյունքի մարզում, չնայած այն հանգամանքին որ Իրանը հայտարարել է որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է  միջազգայնօրեն ճանաչված սահմանների աշխարհաքաղաքական  փոփոխությանը, սակայն մինչ այժմ Իրանը չի փորձել կոշտ միջամտությամբ բախվել տարածաշրջանի հավասարումները խախտող որևե երկրի հետ և միայն բավարարվել է դիվանագիտական նախազգուշացումներով: Ավելին պետք է նկատի ունենալ Հայաստանը որևե անվտանգային կամ պաշտպանական երկկողմ պայմանգիր չի ստորագրել Իրանի հետ և Իրանը հանձնառություն չունի պաշտպանել Հայաստանի տարածքային անվտանգությունը: Անկասկած Իրանը զգոն է իր շահերի դեմ ուղղված սպառնալիքները չեզոքացնելու և տարածաշրջանային ընդհանուր անվտանգությունը և կայունությունը պահպանելու հարցերում ըստ կարողության և հնարավորության դերակատարություն ունենալ, այն էլ տարածաշրջանային ուժերի համագործակցությամբ ու մասնակցությամբ:
Այդ առումով չեմ կարշում իրավիճակը սրանից ավել սրվելու դեպքում Իրանը փորձի ռազմական միջամտություն կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի հակամարտություններում, քանի որ լավ գիտակցում է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական և ռազմական գերակա ուժը դեռևս համարվում է Ռուսաստանը և Իրանը կփորձի Ռուսաստանի համագործակցությամբ, համապատասխանեցնել իր քայլերը Հայաստանի անվտանգության հարցերի կարգավորման գործում, իսկ մյուս կողմից նաև նախազգուշացնել Ադրբեջանին իր հետագա չմտածված  ու անկանխատեսելի քայլերի հետևանքների մասին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb