Իրանն սկսել է ուրանի 20 տոկոս հարստացումը

Աշխարհ 11.01.2021   13:23   41

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը  հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության կողմից IR2M ցենտրիֆուգների տեղադրման և Արաքի ծանր ջրի նման մեկ այլ ռեակտորի նախագծման աշխատանքների մեկնարկի մասին:

Կիրակի օրը, Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամուին, , անդրադառնալով «Պատժամիջոցների վերացման ռազմավարական գործողություն»  օրենքի իրագործմանը, Ատոմային  էներգիայի կազմակերպության և Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների հետ հանդիպմանը հայտարարել է. «Սույն օրենքի 1-ին հոդվածի համաձայն ՝ իրականացվել է ուրանի 20 տոկոս հարստացում, ինչի մասին տեղեկացվել է նաև ՄԱԳԱՏԷ-ն»: 

Ամուին հայտարարել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունն ըստ ժամանակացույցի նախագծում է Արաքի ծանր ջրի ռեակտորին նման մեկ այլ ռեակտոր, իսկ  IR2M ռեակտորների տեղադրման աշխատանքները մեկնարկել է»:
իսլամական խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պարտավոր է 3 ամսվա ընթացքում սկսել առնվազն հարյուր միավոր առաջատար երկրորդ սերնդի ցենտրիֆուգների (IR-2 մ) տեղակայման, գազի ներարկման և ուրանի հարստացումն անհրաժեշտ տոկոսով ու պահեստավորման աշխատանքները:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb