Իրանն Իսրայելի գլխավոր թշնամին է․ Նեթանյահու

Աշխարհ 01.03.2021   15:22   53

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 1-ին Իրանին մեղադրել է անցյալ շաբաթ Օմանի նեղուցում հրեական պետությանը պատկանող Helios Ray նավի վրա հարձակման համար: Համապատասխան հայտարարությունը նա արել է Kan պետական ռադիոկայանի եթերում։

«Անտարակույս, դա եղել է Իրանի գործողությունը: Դա պարզ է։ Իրանն Իսրայելի գլխավոր թշնամին է, ես վճռականորեն տրամադրված եմ կանգնեցնելու նրան»,- նշել է Նաթանյահուն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած զրույցում ինքը Միացյալ Նահանգների ղեկավարին հավաստիացրել է, որ Իսրայելն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ: «Իրանցիները միջուկային զենք չեն ունենա, գործարքով կամ առանց դրա: Ես նաեւ դա ասացի իմ բարեկամ Բայդենին»,- հայտարարել է Նաթանյահուն:

Փետրվարի 26-ին Միացյալ Թագավորության Ծովային առեւտրական կազմակերպությունն իրազեկել է Օմանի նեղուցի ափի մոտ նավի վրա պայթյունի մասին։

Տուժածներ չկան։

Իր հերթին Reuters գործակալությունը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Dryad Global ընկերությունը, որն զբաղվում է ծովում անվտանգության ապահովման հարցերով, հայտնել է, որ խոսքը վերաբեում է Helios Ray նավին, որը Սաուդյան Արաբիայի Դամմամ նավահանգստից մեկնում էր Սինգապուր: Գործակալության տվյալներով՝ այդ նավը պատկանում է Թել Ավիվից մի ընկերության և օգտագործվում է ավտոտրանսպորտային միջոցների փոխադրման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Նաթանյահու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb