Իրանն արձագանքել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև տեղի ունեցած սահմանային խնդիրներին

Աշխարհ 15.05.2021   10:10   60

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Իրանն ընդգծում է տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը և Ադրբեջանին ու Հայաստանին կոչ անում զսպվածություն ցուցաբերել, խուսափել բախումների հրահրումից և հարգել միմյանց սահմանները»:
Նա հավելել է. «Իրանն ուշադրությամբ հետևում է վերջին օրերին Ադրբեջանի ու Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձություններին և հուսով է, որ տարաձայնությունները, կողմերի խելացի քայլերի արդյունքում կլուծվեն հնարավորիս արագ և խաղաղ ճանապարհով»:
Խաթիբզադեն նշել է. «Իրանը պատրաստ է աջակցել երկու երկրների միջև առկա տարաձայնությունների, այդ թվում Սյունքի վերջին միջադեպի խաղաղ լուծմանը»:
Հիշեցնենք, որ օրերս, Ադրբեջանի բանակը, Սդրբեջան-Հայաստան պաշտոնական սահմանագծերը խախտելով, փորձել է  հատուկ ռազմական գործողություններով նեխուժել Հայաստանի տարածք, Սյունիքի մարզում, ինչը կասեցվել է հայկական կողմի միջամտության հետևանքով:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb