Իրանն առաջիկայում կներկայացնի «Kaman 22» հսկա ԱԹՍ-ը
Իրանի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Ազիզ Նասիրզադեն հայտարարել է, որ մինչև փետրվարի կեսն Իրանը կներկայացնեի «Kaman 22» հսկա ԱԹՍ-ն որն ունի 300 կգ ռազմամթերք կրելու հնարավորություն:
Անդրադառնալով Իրանի ռազմաօդային ուժերի վերջին ձեռքբերումներին՝ Նասիրզադեն նշել է, որ Պարսից ծոցում տեղակայված բանակի անօդաչու թռչող սարքերը հագեցած են 500 ֆունտանոց ռումբերով:
«Իրանական ԱԹՍ-ների տեխնիկական և այլ ոլորտների վերաբերյալ ուսումնական բոլոր ծրագրեն իրականացվում են երկրի ներսում: Սպասարկումը նույնպես իրականացվում է Իրանում: Այսպիսով, Իրանի օդուժն այսօր ավելի հագեցած է, ավելի մոտիվացված ու պատարստված՝ քան առաջ»,-ասել է Նասիրզադեն։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր