Իրանն ամրապնդում է շիական առանցքը

Տեսանկյուն 29.01.2019   12:49   320

Իրանագետ Արտյոմ Բալասանովը  Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սիրիան և Իրանը 11 համաձայնագիր են ստորագրել, որոնք վերաբերում են երկու երկրների բազմակողմանի հաագործակցությանը, ներառյալ երկարաժամկետ ռազմավարական տնտեսական փոխգործակցության համաձայնագիրը:

Փաստաթղթերը, որոնք հունվարի 28-ին ստորագրվել են Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի Դամասկոս կատարած այցի շրջանակում, ընդլայնում են համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիսք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը, ենթակառուցվածքը, ներդրումները, բնակարանային շինարարությունը: Փաստաթղթերի ստորագրումից հետո կողմերը նշել են, որ այն «ազդանշան դարձավ ամբողջ աշխարհի համար, որ սիրիա-իրանական համագործակցությունը իրողություն է»:

Իրանը` Սիրիայում ռազմական աջակցություն ցուցաբերելով ու փրկելով Ասադի ռեժիմն ամրապնդում է շիական առանցքն ու դրա առանցքային օղակ Սիրիան:

Սիրիայում գտնվում են իրանցի ռազմական մասնագետներ, տարբեր շիական խմբավորումներ և սիրիական թատերաբեմում պատերազմի դադարեցմանն կամ ինտենսիվության նվազման ֆոնին Իրանը ցանկանում է նաև տնտեսապես ամրապնդվել Սիրիայում`իրանական շահերն ուժեղացնելով նաև տնտեսական ոլորտներում:

Դրանով Թեհրանը ցանկանում է մասնակցել հետպատերազմական Սիրիայի վերականգնմանն ու շարունակել առանցքային դերակատարում ունենալ Դամասկոսում`որոշումների կայացման վրա: Սիրիան Իրանի դարպասն է դեպի Միջերկրական ծով, Լևանտ`Լիբանան ու շիական Հզբոլահ շարժում:

Բացի այդ, Սիրիան իրանական պլացդարմ է նաև Իսրայելի դեմ, ինչն ոչ պակաս կարևոր է Իրան-Իսրայել հնարավոր ապագա պատերազմում»:



 Պիտակներ
         Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon