Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆ. «Զենքի էմբարգոյի ավարտը մեծ ձեռքբերում է Իրանի ժողովրդի համար»

Աշխարհ 18.10.2020   11:10   47

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այսօր խորհրդարանի դռնբաց նիստում անդրադառով, որ  ավառտվել է Իրանի զենքի էմբարգոն, հավելել է.«Ձգանի մեխանիզմ»-ը (Snap Back) ակտիվացնելու ԱՄՆ-ի քայլը ձախողվեց»:

«Կարևոր քայլեր պետք է ձեռնարկվեն զենքի վաճառքի ու գնման ուղղությամբ», հայտարարել է Ղալիբաֆը:  

Հոկտեմբերի 18-ին չեղարկվել է Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոն:

Այսօր առավոտյան 3: 30-ին, ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի համաձայն, չեղարկվեց Իրանի զենքի էմբարգոն: Այսպիսով,  վերացվում են Իրանի համար սահմանված  զենքի արտահանման և ներմուծման, ինչպես նաև   23 իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված սահմանափակումները:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb