Իրանի սպանված գիտնականի վրա հարձակումը կառավարվել է արբանյակի միջոցով

Աշխարհ 01.12.2020   20:19   194

 ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունն իրականացվել է ավտոմատ փոքր զենքերի օգտագործմամբ, որոնք կառավարվել են արբանյակի միջոցով: Այդ մասին  հայտարարել է Al Alam հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

Միաժամանակ նշվում է, որ մահափորձը կազմակերպել են իսրայելական հատուկ ծառայությունները:

Երկուշաբթի օրը Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին հաստատեց, որ Ֆահրիզադեի սպանությունն իրականացվել է էլեկտրոնային սարքավորումների միջոցով՝ առանց հանցագործության վայրում մարդասպանների ներկայության:


 Պիտակներ
         Իրանի սպանված գիտնական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb