Իրանի և Շվեյցարիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները

Աշխարհ 08.09.2020   11:53   47

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը, երկուշաբթի օրը  Թեհրանում  քննարկել են ԱՄՆ պատժամիջոցներն ու թշնամական քաղաքականությունը` ուղղված Իրանի բնականոն քաղաքական հարաբերությունների և  տնտեսության դեմ:

Հանդիպման ընթացքում  Զարիֆը գոհունակություն է հայտնել Իրանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 100-ամյակի կապակցությամբ, բարձր գնահատել երկկողմ հարաբերությունները խթանելուն ուղղված երկու երկրների ջանքերը, ընդգծելով, որ բնակակոն արտաքին առևտրին վերադարձն Իրանի կարևորագույն գերակայությունն է:

 Անդրադառնալով Բեռնի ու Թեհրանի պատմական հարաբերություններին,  Շվեյցարիայի արտգործնախարարն ընդգծել է այդ երկրի հավատարմությունը ՀԳՀԾ-ին և կարևորել Թեհրանի հետ  հարաբերությունների ընդլայնումը բոլոր ոլորտներում:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb