Իրանի ռազմածովային ուժերի նավը բռնկել Է Պարսից ծոցում վարժական առաքելության ընթացքում

Աշխարհ 02.06.2021   09:54   40

Իրանի ռազմածովային ուժերի նավերից մեկում հրդեհ Է բռնկել Պարսից ծոցում վարժական առաքելության ժամանակ: Հունիսի 2-ին այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Գործակալության տվյալներով՝ ամբողջ անձնակազմը վթարային-փրկարարական բրիգադի ներկայությամբ բարեհաջող տարահանվել Է ափ: 

Ինչպես նշում Է գործակալությունը, միջադեպը տեղի Է ունեցել Օմանի ծոցում գտնվող Ջասք նավահանգստից ոչ հեռու: Բռնկման պատճառները չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Պարսից ծոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb