Իրանի փոխարտգործնախարարն այցելել է ՀՀ և Ադրբեջանի հակամարտության Իրանի սահմանային գոտի

Աշխարհ 27.10.2020   12:54   40

Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին այսօր այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի ահմանային տարածքներ։

Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը: Այցի ընթացքում Իրանի փոխարտգործնախարար   Սեյեդ Աբբաս  Էրաղչին  հայտարարել է, որ  Իրանի համար իր սահմանային շրջանների, ջրամբարների և բնակավայրերի անվտանգությունը շատ կարևոր է և համարվում է Թեհրանի կարմիր գիծն ու ղարաբաղյան հակամարտության հետևանքով, դրանց անվտանգությունը  չպետք է խաթարվի:

Երկուշաբթի հոկտեմբերի 26-ին Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի   Խոդաաֆարին սահմանային շրջան կատարած այցի ընթացքում,   Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմեդ Փաքփուրը նույնպես հայտարարել էր. «Իրանը չի հանդուրժի տարածաշրջանում  աշխարհաքաղաքական  որևէ փոփոխություն և դա Իրանի կարմիր գիծն է»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb