Իրանի պահանջում է վերականգնել ՀԳՀԾ-ի ճշգրիտ մոդելը

Աշխարհ 10.04.2021   10:30   72

«Պրես Թի Վի»  լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Վիեննայում անցկացված բանակցությունների արդյունքներին, Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է. «Արդյունքը, որին մենք հասել ենք մինչ այժմ, այն է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»:
Նշելով, որ քննարկումները, հատկապես պատժամիջոցների չեղարկման շուրջ, որը շատ բարդ հարց է պետք է շարունակվեն. Արաղչին հավելել է. «Իրանի գործողությունների և պատժամիջոցների աշխատանքային խմբերի քննարկումներն արդյունավետ են եղել»:
Անդրադառնալով բոլոր պատժամիջոցները չեղարկելու Իրանի տրամաբանական պահանջին, Արաղչին հայտարարել է. «Իրանի պահանջը բոլոր, ներառյալ՝ Թրամփի ժամանակաշրջանում և ՀԳՀԾ-ի կապակցությամբ սահմանված  պատժամիջոցների չեղարկումն և ամերիկացիները լավ գիտեն ինչ պետք է անել»: 
Ուրբաթ օրը կայացավ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 18-րդ   հանդիպումը, որը մեկնարկել էր երեքշաբթի օրը՝ Վիեննայում:
Հանդիպման ամենակարևոր օրակարգը  Իրանի դեմ սահմանված  պատժամիջոցների չեղարկումը  և միջուկային փորձագիտական ​​խմբերի հանդիպումների տեխնիկական խորհրդատվությունների արդյունքների քննարկումն էր:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb