Իրանի նախագահը Թրամփի հեռանալը համարել Է աստծո ողորմածություն

Աշխարհ 20.01.2021   16:29   56

ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը «մահացել Է» որպես քաղաքական գործիչ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 20-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Թրամփը մահացել Է, նրա քաղաքական կյանքն ավարտվել Է»,-կառավարության նիստում ասել Է Ռոուհանին՝ Թրամփին համարելով «բռնակալ», իսկ նրա հեռանալը՝ «աստծո ողորմածություն»:

Թրամփը Ջո Բայդենին պարտվել Է նախագահական ընտրությունների արդյունքներով, որոնք անցկացվել են նոյեմբերին: Բայդենի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb