Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների թիվը մոտենում է 200-ի

Աշխարհ 13.05.2021   11:39   50

Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման երկրորդ օրը, 63 թեկնածու է գրանցվել։

Երկրի ընտրական շտաբի խոսնակը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման երկրորդ օրը, 63 թեկնածու է գրանցվել:

Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման երկրորդ օրվա ավարտին, Իրանի ընտրական շտաբի խոսնակ՝ Սեյեդ Էսմայիլ Մուսավին ասել է. «Թեկնածուների գրանցման առաջին երկու օրերի ընթացքում գրանցվել են 130 թեկնածուներ»:

Երեկ երկրի գլխավոր դատախազ՝ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին և իրավապահական ու անվտանգության հարցերով ՆԳ փոխնախարար՝ Հոսեյն Զոլֆաղարին այցելել են ընտրական շտաբ թեկնածուների գրանցման գործընթացին հետևելու համար:

Ընտրությունների բոլոր փուլերում անվտանգության անհրաժեշտ միջոցառումների կիրառման մասին տեղեկացնելով, ՆԳ փոխնախարար՝ Զոլֆաղարին ասել է.«Քվեարկության փուլում, ընտրատեղամասերի ավելացման պատճառով, ընդամենը 250,000 ուժ են վերահսկելու ընտրությունները»


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb