Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտում ստեղծվելու է արդիական ցենտրիֆուգների արտադրության բաժին

Աշխարհ 08.09.2020   19:15   40

Հուլիսի 2-ին Իրանի կենտրոնում գտնվող Նաթանզ քաղաքում ուրանի հարստացման օբյեկտի բլոկներից մեկում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար դոկտ․ Ալի Աքբար Սալեհին երեքշաբթի սեպտեմբերի 8-ին Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նիստի շրջանակներում անդրադառնալով Նաթանզի միջուկային օբյեկտի ընդլայնմանն ուղղված քայլերին, ասել է.«Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը, Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտում տեղի ունեցած պայթյունից հետո, ձեռնարկեց արդիական ցենտրիֆուգների արտադրությանը»:
Սալեհին հավելել է. «Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած դիվերսիոն գործողության հեղինակները հայտնաբերվել են և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդն այդ մասին իր տեսակետը շուտով կհայտնի»:
Սալեհիի խոսքերով՝  Արաբական Միացյալ Էմիրությունները շահագործման է հանձնել իր առաջին միջուկային ռեակտորը: Նախատեսված է, որ այդ երկիրը ևս չորս  նոր ռեակտոր կկառուցի: 
Սաուդյան Արաբիան լուրջ որոշում է կայացրել այդ ոլորտ մուտք գործելու համար, իսկ Թուրքիայում ևս մեծ գործունեություն են ծավալել էլեկտրակայան կառուցելու նպատակով:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb