Իրանի կողմից բացված կրակից թուրք զինծառայող է զոհվել

Աշխարհ 24.06.2020   14:01   165

Թուրք-իրանական սահմանին Իրանի կողմից բացված կրակի հետևանքով թուրքական բանակի մի զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է Ermenihaber-ը։

Հայտարարության համաձայն՝ զինծառայող Ռեջեփ Դուրանը վիրավորվել է հունիսի 23-ին Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում պահակապարեկային ծառայություն իրականացնելիս։

Նա տեղափոխվել է հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջոցվել փրկել վիրավորվածի կյանքը։



 Պիտակներ
         Իրան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb