Իրանի կառավարության խոսնակ. َԱհաբեկիչնեռը չպետք է մտնեն այս տարածաշրջան

Աշխարհ 15.10.2020   10:15   36

Երեքշաբթի հոկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսում Իրանի կառավարության խոսնակԱլի Ռաբիին ասելով, որ Թեհրանն աջակցում է ցանկացած նախաձեռնության, որը կհանգեցնի Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմի դադարեցմանն հավելել է. «Ահաբեկիչների մուտքը տարածաշրջան, որ երկրի կողմից էլ որ կազմակերպված լինի դա, սպառնալիք է ուղղված մեր երկրի անվտանգության դեմ»:
Անդրադառնալով այն հարցին, որ Իրանը պատրաստ է միջնորդի դեր  հանդիսանալ՝ նվազեցնելու համար Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունն,  Ալի Ռաբիին նշել է. «Ոչ մի ահաբեկիչ այլ երկրներից չպետք է մտնի մեր տարածաշրջան»:

Խոսելով այն մասին, որ Իրանը տարածաշրջանի եզակի երկրներից է,  որ լավ հարաբերություններ ունի հակամարտող երկու կողմերի հետ, Ռաբիին հավելել է. «Իրանը հակամարտող կողմերին կոչ է անում հարգելով միջազգային իրավունքը և տարածքային ամբողջականությունը, վերսկսել բանակցությունները և զերծ մնալ հրադադարի պայմանավրվածությունը խախտելուց:

Նա ցավ է հայտնել խաղաղ բնակիչներին թիրախավորելու փորձերի կապակցությամբ և հույս հայտնել, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb