Իրանի ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի նոր փոխհրամանատար է նշանակվել

Աշխարհ 21.01.2020   19:12   147

Razm.info-ի փոխանցմամբ՝ Հունվարի 20-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անձնակազմին է ներկայացվել «Ղոդս» ուժերի նոր փոխհրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Հեջազին:

Այս մասին հայտնում «Ֆարսնյուզ» լրատվակայքը: Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում Հեջազին արդեն եղել էր «Ղոդս» ուժերի փոխհրամանատար, 1997-2007թթ. նա ղեկավարել է ԻՀՊԿ ենթակայության տակ գտնվող մեկ այլ կառույց՝ «Բասիջը»:

«Բասիջը» իրանցի կամավորներից կազմված կիսառազմական կազմավորում է: Գործառույթներից են՝ ներքին անվտանգություն ապահովելը, հասարակական կարգ ու կանոն պահելը, սոցիալական օգնություն տրամադրելը,  հանրային  կրոնական արարողություններ կազմակերպելը և այլն:

Մոհամմադ Հեջազին զբաղեցրել է նաև ԻՀՊԿ միացյալ շտաբերի պետի պաշտոնը, սակայն հայտնի չէ, թե վերջին տարիներին ինչ պաշտոն է զբաղեցրել:



 Պիտակներ
         «Ղոդս»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon