Իրանի հյուսիս-արևմտյան շրջանում ԱԹՍ է կործանվել

Աշխարհ 13.10.2020   17:56   31

Երեքշաբթի հոկտեմբերի 13-ին  Իրանի հյուսիս-արևմտյան սահմանային Մողանի Փարսաբադ շրջկենտրոնում ԱԹՍ է կործանվել:
ԻՌՆԱ գործակալության  հաղորդման համաձայն, Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլ նահանգի քաղաքական ու անվտանգության հարցերով նահանգապետի տեղակալ  Բեհրուզ Նեդային հաստատել է այս լուրը և ասել. «Ներկայուսմ քննություն է անցկացվումլ պարզելու համար թե ու՞մ է պատկանում կործանված ԱԹՍ-ը և ինչու է այն կործանվել»:
Իրանցի պաշտոնյա Նեդային հավելել է, որ  ռազմական ԱԹՍ-ի կործանման հետևանքով տուժողներ չկան:
Մողանի Փարսաբադ շրջկենտրոնն Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլ նահանգի երկրորդ մեծ քաղաքն է: Այն մոտ է Լեռնային Ղարաբաղի ռազմական բախումների վայրին: Ավելի վաղ մի քանի հրթիռներ էին ընկել Իրանի հյուսիս-արևմտյան նահանգների  տարածքներում, ինչի պատճառով Իրանի պաշտոնատարները նախազգուշացրել էին Երևանի ու Բաքվի պետական մարմիններին:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb