Իրանի հետ համընդգրկուն ռազմավարական գործընկերություն զարգացնելու Չինաստանի վճռականությունն անփոփոխ է

Աշխարհ 22.02.2019   13:45   507

Ինչպես էլ փոփոխվի միջազգային և տարածաշրջանային իրավիճակը, Իրանի հետ համընդգրկուն ռազմավարական գործընկերություն զարգացնելու Չինաստանի վճռականությունն անփոփոխ է։ Այս մասին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ հանդիպմանը հայտարարել է ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը՝ հայտնում է Mehr-ը։

Նրա խոսքերով, Չինաստանին և Իրանին կապում են հին բարեկամական հարաբերությունները, որոնք ժամանակի քննություն են անցել։ «Անկախ այն բանից՝ ինչպես կփոփոխվի միջազգային և տարածաշրջանային իրավիճակը, Իրանի հետ համակողմանի ռազմավարական գործընկերություն զարգացնելու Չինաստանի վճռականությունն անփոփոխ է»,- ասել է նա։

Սի Ցզինպինը հավելել է, որ Չինաստանն ու Իրանը պետք է ավելի խորացնեն փոխադարձ վստահությունը և շարունակեն սատարել միմյանց հիմնական հետաքրքրությունների և խնդիրների հարցում։



 Պիտակներ
         Իրան, Չինաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon