Իրանի գրոհային ուղղաթիռները համալրվել են գիշերային թռիչքային համակարգով

Արսենալ 21.01.2021   12:30   57

Իրանի բանակի գրոհային ուղղաթիռներն առաջին անգամ գիշերով իրականացրել են ֆիքսված ու շարժվող թիրախների ոչնչացման և ծովափին կրակ բացելու գործողություններ:

Իրանի բանակի օդուժի գրոհային ուղղաթիռները, բանակի ցամաքային ուժերի «Հզորություն 99» զորավարժության շրջանակներում, գիշերով հաջողությամբ իրականացրել են Heliburn գործողությունը և ոչնչացրել ֆիքսված ու շարժական թիրախները:

Զորավարժության այս փուլում, օդուժի 214 գրոհային ուղղաթիռներ, որոնք վերջերս են համալրվել գիշերային թռիչքային համակարգով, հաջողությամբ իրականացրել են գիշերային գործողություններ և ապահովել ափամերձ ստորաբաժանումների կրակային աջակցությունը, ինչպես նաև հատուկ ջոկատայինների և բանակի արագ արձագանքմանը ջոկատների արագ հասանելիությունը նշանակված վայրեր:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb