Իրանի գրավոր նախազգուշացում է հղել ՄԱԳԱՏԷ-ին
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը զգուշացրել է, որ եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդում Իրանի դեմ բանաձև ընդունվի, Իրանը պատշաճ կերպով կարձագանքի այդ քայլին:
Կիրակի օրը, Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստի շրջանակում, ԻԱԷԿ նախագահ Ալի Աքբար Սալեհին ասել, որ այդ կապակցությամբ Իրանը նամակ է ներկայացրել գործակալությանը:
Իրանի իսլամական խորհրդարանը պատժամիջոցների չեղարկման օրենքը վավերացնելով, կառավարությանը պարտադրեց ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները շարունակվելու դեպքում, սահմանափակել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը և առավել քայլեր ձեռնարկել ՀԳՀԾ-ի շրջանակում հանձնառությունների նվազեցման ուղղությամբ:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր