Իրանը դատապարտել է արտաքին աջակցությունը ցուցարարներին

Աշխարհ 25.11.2019   19:02   145
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թեհրանն օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների կողմից Իրանում տեղի ունեցող բողոքներին աջակցությունը միջամտություն Է համարում երկրի ներքին գործերին: Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բողոքներին աջակցությունը միջամտություն Է Իրանի ներքին գործերին»,-ասել Է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակել Է Press TV հեռուստաալիքը: Մուսավին պնդել Է, որ «մի շարք պետություններ զարմանալիորեն պաշտպանել են խռովարարներին Իրանում»:

«Իրանի կառավարությունը ճանաչում Է խաղաղ բողոքի մարդկանց իրավունքը, սակայն հարկ Է տարանջատել նրանց, ովքեր զբաղվում են անկարգություններով,-հավելել Է նա:-Ցավոք, այդ իրադարձություններին մասնակցել են ահաբեկչական ուժեր»:

Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ Է մտել բենզինի գինը եռակի բարձրացնելու մասին կառավարության որոշումը: Դրանից հետո երկրի մի շարք քաղաքներում տեղ են ունեցել բողոքի ակցիաներ, ոստիկանության հետ ընդհարումներ:

Աշխարհի մի շարք քաղաքական գործիչներ հանդես են եկել բողոքողների նկատմամբ Թեհրանի գործողությունների քննադատությամբ: Այսպես, Եվրամիության ներկայացուցիչները կոչ են արել Իրանի իշխանություններին ու իրավապահ մարմիններին՝ զսպվածություն ցուցաբերել բողոքների նկատմամբ եւ երկխոսություն սկսել նրանց հետ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն իրանցի բողոքներին խնդրել Է լուսանկարներ ու տեսագրություններ ուղարկել Պետդեպարտամենտ, որոնք վկայում են իշխանությունների կողմից ցույցերի ճնշման եւ մարդու իրավունքների այլ խախտումների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



 Պիտակներ
         Իրան, Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon