Իրանի անվտանգության և քաղաքական մարտահրավերները և Իրան-Հայաստան վաղեմի հարաբերությունները

Աշխարհ 12.09.2020   22:39   70

1991 թվականի դեկտեմբերին Խորհրդային միության փլուզումից հետո, Իրանի հյուսիսային  սահմանը  հանկարծակի վերածվեց հինգ երկրների հետ համատեղ սահմանի: Ցամաքային սահմաններ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ և ծովային սահմաններ՝ Ղազախստանի ու Ռուսաստանի հետ»․ասված է հոդվածում:
Թեհրանի համար այս կարևոր փոփոխությունը անվտանգության  քանի նոր մարտահրավերների աղբյուր հանդիսացավ: Թեհրանի դիրքը պաշտպանական էր,որը մեկնաբանվում էր հյուսիսից եկող հավանական սպառնալիքներից պաշտպանվելու համատեքստում:
«Ինչ վերաբերում է Իրանի երկու հյուսիսային հարևանների՝ քրիստոնյա Հայաստանի և նախկին ԽՍՀՄ տարածքում միակ շիական հանրապետության ՝ Ադրբեջանի միջև պատերազմին, Թեհրանը  գեոպոլիտկական շահերը նախընտրելով գաղափարական շահերից, Երևանին սատարելու քաղաքականություն որդեգրեց: Առ այսօր Իրանը շարունակում է իր սերտ համագործակցությունը Հայաստանի հետ:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb