Իրանի ԱԳՆ Զարիֆը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին

Աշխարհ 09.06.2021   12:37   33

Հունիսի 9-ին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Իրանի բանկային ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած բանկային պատժամիջոցները ՄԱԿ-ին Իրանի անդամավճարը չվճարելու պատճառն են:
Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, Իրանը գտնվում է տնտեսական ծանր պայմաններում: Իսկ ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենը  շարունակում է այդ քաղաքականությունը, այն նաև որպես սակարկության միջոց  օգտագործելով  բանակցություններում»:  
Զարիֆը հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմանբ սահմանված տնտեսական պատժամիջոցը և տնտեսական շրջափակումը Իրանին թույլ չեն տվել վճարել ՄԱԿ-ում և մի շարք այլ կազմակերպություններում իր անդամավճարը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb