Իրանի ԱԳՆ խոսնակ . Եթե Իրանի տարածքի ուղղությամբ հրետակոծությունը շարունակվի, Իրանն անտարբեր չի կարող մնալ

Աշխարհ 16.10.2020   11:32   27

Անդրադառնալով  ԼՂ հակամարտության տարածքում  ընթացող  ռազմական բախումների  հետևանքով Իրանի Խոդաաֆարին շրջանի գյուղերից մեկին հասցված վնասներին, Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի սահմանապահ  ուժերը  պատասխան քայլի չեն դիմել:

Խաթիբզադեն հավելել է. «Մեր երկրի սահմանամերձ շրջանների անվտանգությունն ու խաղաղության պահպանումը  ԻԻՀ զինված ուժերի  կարմիր գիծն է և եթե նման միջադեպերը կրկնվեն, Իրանն անտարբեր չի մնա»:

Հարկ է նշել, որ ԼՂ հակամարտության տարածքից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաաֆարին շրջանի  Ղոլիբիգլու գյուղում ընկած հրթիռի հետևանքով վնասվել է մի տուն և տուժել մի բնակիչ:

Որոշ ռուսական աղբյուրներ ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանը  պատասխան քայլի է դիմել այն կողմի ուղղությամբ, որտեղից արձակվել է հրթիռը:

Խոդաաֆարին շրջանի ղեկավար Ալի Ամիրի Ռադը, հինգշաբթի օրը  հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայկական և ադրբեջանական  ուժերի բախումների ընթացքում 10 մարտական ​​հրթիռ է ընկել Ղոլիբիգոլի և Քյադխոդալու գյուղերում:

Արցախի հանրապետության տարածքում ընթացող պատերազնից  սկզբից ի վեր վերջին 20 օրերի ընթացքում 50-ից ավելի ականեր ու հրթիռներ են ընկել  Իրանի հյուսիս արևմտյան Խոդաաֆարին շրջանի մերձակա գյուղերում:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb