Իրանի ԱԳՆ-ն հայտարարել Է Սաուդյան Արաբիայի հետ մերձենալու պատրաստակամության մասին

Աշխարհ 13.05.2021   16:00   44

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը մայիսի 12-ին հայտարարել Է, որ Թեհրանը պատրաստ Է Էր Ռիադի հետ մերձենալուն, որի հետ Թեհրանը պատմական ոչ դյուրին հարաբերություններ ունի: Այդ մասին հաղորդել Է Associated press գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք որոշակիորեն պատրաստ ենք եւ միշտ պատրաստ ենք եղել Սաուդյան Արաբիայի հետ սերտ կապերի»,- Զարիֆը թղթակիցներին ասել Է Դամասկոսում: Բաղդադը վերջերս հաստատել Է, որ անցած ամսին որպես միջնորդ հանդես Է եկել Սաուդյան Արաբիայի հետ Իրանի բանակցություններում: Կողմերը զրուցել են «մեկ անգամից ավելի», եւ դրանից հետո շփումները շարունակվել են:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը սաուդյան հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Էր Ռիադը լավ հարաբերությունների հույս ունի Իրանի հետ: Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ում պաշտպանել են արքայազնի նման հայտարարությունները:

Դիտորդները նշում են, որ Իրանը եւ Սաուդյան Արաբիան վաղուց հակամարտում են տարածաշրջանային մակարդակով եւ տարբեր կողմերի են պաշտպանում Եմենի ու Սիրիայի հակամարտություններում: 2016 թվականին երկու երկրների հարաբերությունները հատկապես վատացան, երբ Էր Ռիադը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեց Թեհրանում սաուդյան դեսպանության վրա բողոքողների գրոհից հետո: Հարձակումը վրեժխնդրություն Էր շիա քարոզիչ Նիմրա ան-Նիմրայի մահապատժի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ
         Ջավադ Զարիֆը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb