Իրանի ԱԳՆ. ԱՄՆ չի կարող որևէ երկրի պայման ներկայացնել

Աշխարհ 09.11.2020   11:04   24

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտմանն ասել է. «Միացյալ Նահանգներն այն վիճակում չէ, որ որևէ երկրի պայման ներկայացնի»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն կիրակի օրը «Ալ-Ալամ» լրատվական գործակալության հետ հարցարզւոյցում նշել է, որ Միացյալ Նահանգները խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը և միլիարդավոր դոլարների վնաս հասցրել Իրանի ժողովրդին:
Նրա խոսքերով. «Այն օրը, երբ Միացյալ Նահանգների կառավարությունը ցանկանա վերադառնալ ՀԳՀԾ այնտեղ կլինի մի սեղան, որի շուրջ այդ երկիրը պետք է պատասխան տա իր ուխտադրժության  համար»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է. «Միացյալ Նահանգները պետք է ընդունի, իր սխալները, դադարեցնի Իրանի դեմ տնտեսական պատերազմը,  կատարի իր պարտավորությունները և փոխհատուցի Թեհրանին հասցված վնասը»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb