Իրանցի մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել Թեհրանում Հայաստանի դեսպանատան առջև

Աշխարհ 18.09.2020   10:48   36

Իրանական  «Թասնիմ» լրատվական կայքի հաղորդման համաձայնէ հինգշաբթի օրը, հնչեցնելով «Հայաստանը անշուշտ կզջա Իսրայելի դեսպանատուն բացելու քայլից» և «Իսրայելի հետ համագործակցելու գինը ծանր է լինելու» կարգախոսները, ուսանողները իրենց բողոքն են հայտնել Հայաստանի կառավարության որոշման դեմ: 
Հանրահավաքի մասնակիցները, մի բանաձևով իրենց աջակցությունն են հայտնել «Պաղեստինի ժողովրդի տեսլականին և ԻԻՀ-ի անվտանգության պահպանման նկատմամբ: Հանրահավաքի մասնակիցները հայտարարել են.«Այս տարածաշրջանում Իսրայելի ներկայությունը ոչ միայն չի նպաստելու Կովկասյան տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորմանը, այլև կհանգի սխալ մրցակցություններին և կբարդացնի այնպիսի հարցերի լուծումն, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Մենք ուսանողներս, որպես 85 մլն. իրանցիների ներկայացուցիչներ՝ Հայաստանի դեսպանատան առջև հայտարաում ենք, որ Հայաստանը պետք է վերանայի իր որոշումը և հետ կանչի Իսրայելում նշանակված դեսպանին»:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb