Իրան. Թեհրանը քննարկում ենք միայն պատժամիջոցների չեղարկման

Աշխարհ 20.04.2021   11:45   49

Իրանի փոխարտգործնախարար և Վիեննայի բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և 4+1 խմբի միջև ընթացող բանակցություններում միջանկյալ համաձայնության վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է. «Իրանը քննարկում է միայն Թեհրանի  նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման վերջնական քայլը և բոլոր շրջանառվող լուրերը, որոնք վերաբերում են պատժամիջոցների փուլ առ փուլ չեղարկմանը կամ միջանկյալ համաձայնության կայացմանն անհիմն են»:
Նա հավելել է, որ ինչպես ընդգծել է ԻԻՀ առաջնորդը, Իրնաը թույլ չի տա բանակցություններին վերածվել քայքայիչ գործընթացի, սակայն միևնույն ժամանակ չի շտապի որոշում կայացնել: Արաղչին նշել է. «Բանակցությունները պետք է անցկացվեն շատ մանրամասն և ելնելով Իրանի շահերից»:
Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորությունների գործադրմանը, եթե ՄԱՆ-ն չեղարկի բոլոր պատժամիջոցները և դա հաստատվի Իրանի կեղմից:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb