Իրականությունից կտրված․ Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մանիպուլյացիայի դաշտից է, երբ Արցախում ռուսերենը որպես պաշտոնական լեզու ընդունելը համեմատում են Շվեյցարիայի հետ, որտեղ 4 պաշտոնական լեզու է ընդունված։
Շվեյցարիայի պատմությունը կոնսենսուսների պատմություն է։ Իրենց ֆիզիկական անվտանգությունը ապահովելու համար էդ տարածքում միացել են տարբեր լեզուներով խոսացող համեմատաբար մեծ 4 խմբեր։ Բոլորի լեզուներն էլ ճանաչվել են պաշտոնական, որպեսզի յուրաքանչյուրի ինքնատիպությունը, մշակութային անվտանգությունը ապահովվի։ Արցախում ճիշտ հակառակ տրամաբանությունն ա գործում։ Էստեղ ոչ թե համերաշխության ու փոխադարձ հարգանքի վրա ա ամեն ինչ հիմնված, այլ նվաճողականության ու ասիմիլյացիայի։
Էս համեմատությունը նաև հրաշալի ցուցադրում է, թե ինչքան են իրականությունից կտրված, երբ «միջազգային լավագույն փորձը» պրոյեկտում են մեր իրականության վրա ու դրանով տարբեր բաներ հիմնավորում»։
Նմանատիպ նյութեր