«IPChain Armenia»-ն իր երախտագիտությունն է հայտնում վրացի գործընկերներին

Իրադարձային 09.06.2020   12:00   52434

Վրաստանի հեղինակային իրավունքի ասոցիացիան՝ «GERA»-ն արձագանքել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված բարդ իրավիճակին։

Մշտական կապի մեջ լինելով Հայաստանի գործընկերների՝ Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության «IPChain Armenia» գրասենյակի հետ, վրաց մտավորակնները իրենց պատրաստակամությունն են հայտնել հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու եղբայրայկան պետությանը։

«GERA»-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է․

«Հայաստանում Covid-19-ով վարակվածության օրական հարյուրավոր դեպքերն ու երկրում ստեղծված իրավիճակը չի կարող մեզ չանհանգստացնել։ 

«Gera»-ն սերտորեն համագործակցում է իր գործընկերների՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության «IPChain Armenia» հայաստանյան գրասենյակի հետ՝ հստակեցնելու անհրաժեշտ աջակցության քայլերը։ 

Հուսով ենք, որ Հայաստանը կարճ ժամանակում կհաղթարի այս փորձությունը։

Ուրախ ենք, որ այս գործում անմասն չի նաև Վրաստանը՝ իր ներդրումն ունենալով համավարակի դեմ պայքարում»։

Հավելենք, որ Վրաստանի 400-ից ավել մտավորականներ գործուն քայլեր են ձեռնարկում՝ օժանդակելու Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում։

«IPChain Armenia»-ն իր երախտագիտությունն է հայտնում վրացի գործընկերներին՝ համավարակի դեմ պայքարում աջակցության համար։



 Պիտակներ
         «IPChain Armenia»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb