ԻՊ-ն վերադարձել է պարտիզանական պատերազմի․ԱՄՆ հետախուզության ղեկավար

Աշխարհ 30.01.2019   12:45   310

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «կշարունակի հարձակումները Իրաքից և Սիրիայից` տարածաշրջանային և արևմտյան հակառակորդների, այդ թվում Միացյալ Նահանգների դեմ»:

Այս մասին ասվում է սպառնալիքների գլոբալ գնահատականի վերաբերյալ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի ներկայացրած զեկույցում:

Նշվում է, որ տարածքների վերջին կորուստների հետ կապված, «ԻՊ»-ն փորձում է օգտագործել սունիների դժգոհությունները, հասարակության մեջ անկայունությունը և կրկին զավթել Իրաքի և Սիրիայի տարածքները»:

Քոութսը նշում է, որ ԻՊ-ն «վերադարձել է պարտիզանական պատերազմի՝ շարունակելով պլանավորել հարձակումները և ուղարկել իր համակիրներին ամբողջ աշխարհով մեկ»: «ԻՊ-ն դեռևս շարունակում է ղեկավարել հազարավոր զինյալների՝ Իրաքում և Սիրիայում», - ասել է նա:



 Պիտակներ
         ԱՄՆ, ԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon