ԻՊ-ն նոր առաջնորդ ունի

Աշխարհ 01.11.2019   10:41   225
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահն ու  ներկայացրել նրա հաջորդին։ Եվրանյուզի հաղորդմամբ, ԻՊ առաջնորդ է նշանակվել Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Կուրայշին։ 

Հաղորդագրությունը ներկայացվել է աուդիոձայնագրության տեսքով խմբավորման անունից նախօրեին, չնայած դեռ կիրակի էր ԱՄՆ-ն հայտարարել այն մասին, որ Սիրիայում հատուկ գործողության ընթացքում ալ-Բաղդադին ոչնչացվել է։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ գործողության ընթացքում սպանվել են ևս վեց գրոհային, այդ թվում չորս կին, իսկ ալ-Բաղդադին իր երկու երեխաների հետ իրեն պայթեցրել է։

Նա դեռ կենդանության օրոք էր ասել, որ ալ-Հաշեմի ալ-Կուրայշին իր հաջորդն է լինելու։  
Աբու Բաքր ալ-Բաղդադիին հետևել են  մի քանի տարի։ 2011 թվականին Վաշինգտոնը նրա գլխի համար առաջարկում էր 10 միլիոն դոլար, իսկ 2017-ին՝ արդեն 25 միլիոն դոլար։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԻՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon