ԻՊ-ին հարող խմբավորումը Նիգերիայի հյուսիս-արևելքում քաղաք է գրավել

Աշխարհ 15.01.2019   13:45   228

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված զինյալները գրավել են Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռան քաղաքը, այս մասին հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը:

Նշվում է, որ քաղաքում դեռ ինտենսիվ մարտեր են ընթանում երկրի բանակի ու ահաբեկիչ գրոհայինների միջև, տեղի շինությունների մի մասն ավերված է, բնակիչներից շատերը լքում են տները:

Աղբյուրի հավաստմամբ՝ քաղաքն ահաբեկիչների վերահսկողության տակ է:

Հարձակումն իրականացրել է «Արևմտյան Աֆրիկայի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (ISWA), որը միացել է ԻՊ-ին:

Դեռևս դեկտեմբերին այս խմբավորումը գրավել էր Բագա քաղաքը, որտեղ գտնվում է ծայրահեղականների դեմ պայքարի՝ Նիգերիայի, Չադի, Կամերունի և Նիգերի ուժերի շտաբ-գրասենյակը: Այդ ժամանակ քաղաքից փախուստի էր դիմել շուրջ 30 000 մարդ: Անցյալ շաբաթ բանակին հաջողվել էր հետ խլել քաղաքը զինյալներից, սակայն նիգերական բանակի գործողությունները հետ չեն պահել ահաբեկիչներին հետագա քայլերից:

Նշենք, որ մինչև 2016 թվականը ISWA-ն հարում էր «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորմանը, որի հանդեպ հաղթանակը հանդիսանում էր Նիգերիայի նախագահ Մուհամադ ալ Բուխարիի նախընտրական խոստումներից մեկը:



 Պիտակներ
         Իսլամական պետություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon