ԻՊ գրոհայինները սպառնում են ևս մի քաղաք գրավել Մոզամբիկում

Աշխարհ 16.11.2020   16:00   46

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սպառնում են գրավել Մոզամբիկի Կաբու Դելգադու նահանգի մեկ այլ քաղաք: տեղական լրատվամիջոցները նշում են, որ իսլամիստները նախապես զգուշացրել են Մուեդա բնակավայրի բնակիչներին, որ նրանք պատրաստվում են մեկ շաբաթից հարձակվել քաղաքի վրա:

Քաղաքացիները սկսել են լքել իրենց տները:

Տրանսպորտից օգտվելու հնարավորություն չունենալով՝ բնակիչների մեծ մասը որոշել է երկու հարյուր կիլոմետր ոտքով անցնել դեպի մեկ այլ բնակավայր, որտեղ, ինչպես իրենց թվում է, օգնություն կստանան:

 


 Պիտակներ
         ԻՊ գրոհայիններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb