Ինտուիցիա

Հոգեբանական 03.04.2021   21:30   147

Մեզանից շատերը հաճախ վերապրում են ինտուիտիվ զգացմունքներ, որոնք մենք չենք կարողանում բացատրել, օրինակ՝ մարդկանց հետ առաջին անգամ հանդիպելուց կամ բնակարան ընտրելու ժամանակ ինտերյերի իրերի նկատմամբ հանկարծակի համակրանք կամ հակակրանք:

Լիդսի հետազոտողները պնդում են, որ այդ զգացմունքները, կամ ինտուիցիան՝ իրական են և մենք պետք է այն լրջորեն ընկալենք:Կազմակերպված զարգացման ուսումնասիրության և զարգացման ստրատեգիայի կենտրոնից պրոֆեսսոր Ջերարդ Հոջկինսոնի ղեկավարությամբ Լիդսի հետազոտողների խումբի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ինտուիցիան՝ մեր ուղեղի կողմից, ենթագիտակցական մակարդակի վրա ինֆորմացիայի պահպանման, ընկալման և մշակման արդյունքն է, այս նույնը վերաբերվում է նաև ռեալ հոգեբանական ֆենոմենին, որը հետագա հետազոտման կարիք ունի, որպեսզի հնարավորություն ստեղծվի օգտագործել նրա բոլոր հնարավորությունները:

Կան բազում հայտնի դեպքեր, երբ ինտուիցիան կանխել է աղետը, կամ ծանր հիվանդները հրաշքով առողջացել են, երբ բժիշկները հետևել են իրենց զգացողությանը: Բայց և այնպես, գիտնականները միշտ թերահավատությամբ են վերաբերվում ինտուիցիաին և դասում են նրան այնպիսի փսեվդոգիտության մեջ, ինչպիսին է պարահոգեբանությունը, ֆրենոլոգիան և այլն:

Գիտնականները, վերլուծելով այս ֆենոմենի ահռելի քանակի դեպքեր, եկան այն եզրակացության, որ ինտուիցիան, դա ուղեղի պատկեր է հիմնված ուղեղի նախքին փորձի վրա, որը իր մեջ պարունակում է խնդրի լուծման հավելյալ բանալիներ: Որոշումը ընդունվում է շատ արագ, ենթագիտակցական մակարդակի վրա: Այն ինչ մենք գիտենք, դա ընդհանուր զգացմունքն է՝ ինչ-որ բան ճիշտ է կամ ոչ:

«Մարդիկ հաճախ ինտուիտիվ են շարժվում, երբ ժամանակ չեն ունենում որոշում ընդունելու, կամ երբ ընկնում են ինֆորմացիայի ավելցուկի կամ լուրջ վտանգի իրավիճակներում, երբ իրավիճակի գիտակցված վերլուծությունը անհնար»,- ասում է պրոֆեսսոր Հաջիկսոնը:

Նա բերում է «Ֆորմուլա 1» -ի մրցումների ժամանակ տեղի ունեցած իրավիճակի օրինակը, երբ բոլիդի օդաչուն, ինքն էլ չհասկանալով թե ինչու, հանկարծակի արգելակեց՝ շրջադարձից առաջ, որի հետևանքով էլ խուսափեց շրջադարձից այն կողմ կուտակված մեքենաների հետ ընդհարվելուց և փրկեց իր կյանքը:

«Օդաչուն չէր կարողանում բացատրել, թե ոնց զգաց, որ իրեն անհրաժեշտ է արգելակել, սակայն այդ ցանկությունը շատ ավելի մեծ էր, մրցույթը շահելու ցանկությունից»,- բացատրում է պրոֆեսսոր Հոջկինսոնը:

«Մրցույթից հետո, օդաչուն ենթարկվեց հոգեբանական վերլուծության, որի համար նրան ցույց տվեցին այդ էպիզոդի տեսագրությունը, որպեսզի նա այդ պահը մեկ անգամ էլ վերապրի:

Հետադարձ հայացք գցելով, նա գիտակցեց, որ հանդիսատեսը, որը մինչ այդ նրան խրախուսում էր, չէր նայում թե ինչպես է նա շրջադարձ մտնում, այլ սառած նայում էր մյուս կողմի: Դա էլ հենց հուշումնէր: Նա հակազդեց այդ ինֆորմացիային անգիտակցաբար, և հասկանալով, որ ինչ-որ բան այնպես չէ, ժամանակին արգելակեց»:

Պրոֆեսսոր Հոջիկսոնը համարում է, որ բոլոր ինտուիտիվ որոշումները հիմնվում են այսպիսի հուշումների վրա, սակայն չի պնդում, որ բոլոր այսպիսի որոշումները պարտադիր ճիշտ են:

«Մարդկանց համար նույնքան անհրաժեշտ են ինչպես գիտակցված, այնպես էլ անգիտակցական մտավոր գործընթացները, սակայն այնպես չէ, որ մի գործընթացը մյուսից լավն է»,- ասում է նա:

Պրոֆեսսոր Հոջիկսոնը հատուկ հետաքրքրված է բիզնեսում ինտուիցիայի դերի հարցով, որտեղ շատ մենեջերներ պնդում են, որ երբ կայծակնային լուծում է անհրաժեշտ, նրանք գերադասում են ինտուիցիան սոցիալական վերլուծությունից: «Մենք ուզում ենք որոշել, թե երբ են բիզնեսմենները փոխում մտածելակերպի մի ձևը՝ մյուսի, և ինչու, և ուզում ենք վերլուծել թե երբ են նրանց լուծումները ավելի ճիշտ: Հասկանալով այս ֆենոմենը, մենք կարող ենք օգնել կազմակերպություններին զարգացնել և սրել իրենց աշխատակիցների ինտուիտիվ հնարավորությունները»:

Աղբյուրը՝ psyhelp.am


 Պիտակներ
         Ինտուիցիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb