Ինտերպոլը կոչ է անում օգնել գտնելու «Օմսկի մոլագարին»

Աշխարհ 26.11.2019   17:56   177
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ինտերպոլը կոչ է արել օգնել գտնելու այն մարդկանց, ովքեր մեղադրվում են կանանց նկատմամբ հանցագործությունների համար:

Հետախուզվող «փախստականներից» առավել վտանգավոր են ութը, այդ թվում՝ երկու ռուսաստանցի՝ 62-ամյա վարորդը, որ հայտնի է «Օմսկի մոլագար» մականունով, և 37-ամյա Նուրան Մուսաևը, որը կասկածվում է նախկին կնոջը և զոքանչին դաժանաբար սպանելու համար:

«Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների՝ ամենատարածված և կանոնավորապես տեղի ունեցող խախտումներից մեկն է: Ինտերպոլը կոչ է անում հանրությանը օգնել գտնելու միջազգային փախստականներին, որոնք որոնվում են կանանց նկատմամբ հանցագործությունների, այդ թվում՝ սպանությունների կասկածանքով:

Միջին հաշվով՝ ամբողջ աշխարհում, երկու սպանված կանանցից մեկը սպանված է լինում իր զուգընկերոջ կամ ընտանիքի անդամի ձեռքով: Մարդկանց առևտրի զոհերի 7 %-ն աշխարհում կանայք  և աղջիկներն են, ընդ որում՝ նրանց երեք չորրորդը ենթարկվում է նաև սեռական բռնության»,- հայտարարում է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շթոքը:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2017 թ. աշխարհում արձանագրվել է կանանց 87 հազար սպանություն, ընդ որում՝ դրանց երկու երրորդը կատարվել է նրանց զուգընկերների կամ ընտանիքի անդամների ձեռքով:

Աղբյուրը՝ euronews



 Պիտակներ
         Ինտերպոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon