Ինտերպոլի նախկին ղեկավարը դատապարտվել է 13․5 տարվա ազատազրկման

Աշխարհ 21.01.2020   12:23   176

Չինաստանի Տյանցզին քաղաքի միջին ատյանի դատարանն Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյին դատապարտել է 13,5 տարվա ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Ինտերպոլի նախկին ղեկավար, Չինաստանի հասարակական անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյը դեռ 2019-ի հունիսի 20-ին դատական նիստի ժամանակ խոստովանել էր, որ ընդհանուր առմամբ 2 միլիոն դոլարի չափով կաշառք է ստացել:

«2020 թվականի հունվարի 21-ին Հասարակական անվտանգության նախարարության կուսակցական կոմիտեի նախկին անդամ, հասարակական անվտանգության նախկին փոխնախարար Հունվեյը կաշառք վերցնելու համար դատապարտվել է 13 տարի 6 ամիս բանտարկության»,-ասված է դատարանի հաղորդագրության մեջ:

Բացի այդ, դատարանը նախկին պաշտոնյային տուգանել է 2 միլիոն յուան:

Մեն Հունվեյը համաձայնվել է որոշման հետ և չի պատրաստում այն բողոքարկել:



 Պիտակներ
         Ինտերպոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon