Ինտերակտիվ i-CITY այգի, Մալայզիա

Art News 17.09.2020   20:00   2412

Մալայզիայում է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ ինտերակտիվ այգիներից մեկը՝ i-City-ն, որի այցելուները կարող են հիանալ ծառերով, որոնք զարդարում են միլիոնավոր վառվող լամպերը։ Շահ-Ալամ քաղաքում գտնվող այգին բացվել է 2010 թվականին։

Լուսային այգին պետք է այցելել օրվա մութ ժամերին։ Բացի լուսավորված ծառերից, այգու տարածքը զարդարում են ֆլամինգոների ու սիրամարգերի ֆիգուրաներն ու այլ հետաքրքիր կոմպոզիցիաներ։

Ի տարբերություն աշխարհի մյուս լուսավորված այգիների, i-City-ն աշխատում է ողջ տարին։ Ամեն օր այգին այցելում են հետաքրքրասեր զբոսաշրջիկները գեղեցիկ լուսանկարներ անելու համար։

Նախապես այգին պլանավորել են լուսավորության համակարգի ցուցադրության համար, բայց բացումից հետո այն այնպիսի մեծ ժողովրդականություն է ձեռք բերել, որ նախագծի հեղինակները որոշել են գովազդային կամպանիայի ավարտից հետո չապամոնտաժել այգին։ Այսօր այն ամենաշատ այցելուներն ունեցող տեսարժան վայրերից մեկն է։ Տեղացիների ու զբոսաշրջիկների մոտ նույնիսկ հարց չի առաջանում, թե որտեղ զբոսնել երեկոյան ժամերին։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր զբոսայգիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb