Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Network News 09.02.2021   15:46   58

Փետրվարի 9-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խափանում Է դիտվում որոշ պետություններում: Դա երևում Է Downdetector ծառայության տվյալներից, որը հետևում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անսարքությունների մասին առավել հաճախ հայտնում են ԱՄՆ-ում և Կանադայում, ամենաշատ թվով գանգատներ ստացվում են Գերմանիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից և մի շարք այլ եվրոպական երկրներից:

Ծառայության տեղեկատվությամբ՝ գանգատների հիմնական մասը (շուրջ 62 տոկոս) վերաբերում Է նորությունների ժապավենի հետ կապված խնդիրներին. 20 տոկոսը չի կարողանում զետեղել նոր գրառումներ, 17 տոկոսը դժվարությունների Է հանդիպում պատմություններն աչքի անցկացնելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         instagram


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb