Ինքներդ ձեզ կրակում եք․ Գեմաֆին Գասպարյան

Տեսանկյուն 08.02.2021   13:20   61

«Սոցապ նախկին փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես երկար հանրային լռել եմ՝ էթիկայից, անձնական և ընկերային զգացումներից ելնելով:

Եվ հիմա ևս սահման կա, որ չեմ անցնի:

Ընկերներ և ոչ միայն, արտահերթ ընտրություններից հրաժարվելով դուք փակում եք սահմանադրական ճանապարհով իշխանության լեգիտիմության հարցը լուծելու ճանապարհը, նաև, ձեր լեգիտիմ շարունակելու հնարավորությունն եք կասկածի առնում:

Բազմիցս խորհրդապահական եղանակներով խոսել եմ, ոնց տեսնում եմ իմաստ չունի: Ինքներդ ձեզ և ոչ միայն ձեզ կրակում եք: Հենց թեթև քամի է լինում՝ ֆեյսբուքյան, թե իրական՝ քամին աջ ու ձախ է տանում ձեր որոշումները, էսպես չի լինի, քանիցս եմ տարբեր առիթներով ասել՝ չի կարելի արտաքին չնչին աղմուկ-շարժման արդյունքում փոխել քաղաքականություն՝ էդպես չի լինում կառուցել. հովիկից աջ ու ձախ շպրտվող ցելոֆանի մետաֆորը տեղին է»:


 Պիտակներ
         Գեմաֆին Գասպարյանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb