Ինքնասպանության փորձը կանխվել է

Պատահարներ 03.03.2021   14:56   52

Մարտի 3-ին, ժամը 12:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ փորձելով նետվել Երևանի Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի տանիքից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Քաղաքացի Մ․ Խ․-ին (ծնված 1975 թ․) ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն․ կանխվել է վերջինիս ինքնասպանության փորձը․ քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb