Միքայել Մինասյանի վերջին տեսանյութը ուղարկվել է ԱԱԾ

Իրադարձային 02.06.2020   10:30   281

Միքայել Մինասյանի «Ստի վերջը» խորագրով վերջին տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազությունը մշտադիտարկմամբ արձանագրել և ուղարկել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանում նշվող հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ: Այդ մասին InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Կայքքը հետաքրքրվել էր, նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի պատասխան տեսաուղերձում հնչած հայտարարություններին ընթացք տալու հնարավորության մասին։ «Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանի տեսանյութին, ապա դրանում նշվող հանգամանքները  արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա են», -ի պատասխան փոխանցեց Աբրահամյանը:

Նշենք, որ Միանսյանը մեղադրել էր ՀՀ իշխանություններին «Ալիևի հետ պայմանավորվելու», ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու , անորակ զինատեսակներ գնելու համար:   

Իսկ Հակոբյանը հայտարարել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանի բյուջեից նրա մերձավորներից մեկին տրվել է 15 մլրդ դրամ զենք-զինամթերք ձեռք բերելու համար, սակայն այդ գումարը մինչև 2018 թվականի հեղափոխությունը չի ծառայել իր նպատակին: 



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb