Ինդոնեզիայում երկրաշարժի ու ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 96-ի

Աշխարհ 18.01.2021   10:32   31

Ինդոնեզիայի կենտրոնում ուժգին երկրաշարժի և հեղեղումների զոհերի թիվը հասել է առնվազն 96-ի։ TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին Այս մասին հայտնում է երկրի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային գործակալությանը։

Ըստ աղբյուրի՝ Արևմտյան Սուլավեսի նահանգում հունվարի 14-ին տեղի ունեցած 6․2 մագնիտուդով երկրաշարժի և 5․9 մագնիտուդով հետցնցման զոհն է դարձել 81 մարդ։ Փրկարարաորոնողական աշխատանքերը շարունակվում են։ Նահանգում վնասվել է 1100 շինություն։

Եվս 15 մարդ Հարավային Կալիմանտան նահանգում դարձել է ջրհեղեղի զոհ։ Ջրածածկ է եղել մոտ 25 հազար տուն։ Տեղատարափ անձրևների պատճառով հունվարի 14-ից նահանգում վտանգի ռեժիմ է հայտարարված։

Տարհանման կենտրոններում տեղավորվել է մոտ 68 հազար մարդ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb